Այսպիսով, այս անգամ թշնամին հարձակվեց ոչ թե Հայաստանի սահմանամերձ բնակավայրի, այլ ուղիղ մայրաքաղաք Երևանի Պետական կոնսերվատորիայի վրա։
Թշնամին և՛ Արցախում է ոչնչացնում հայկակական մշակույթը, և՛ Հայաստանում։
Այո՛, թշնամին արդեն Երևանում է։
Հարց է առաջանում․ այս անգամ կլինի՞ արդյոք լուրջ դիմադրություն, պահպանելու համար մեր ազգային արժեքները։ Սա վճռական պայքար պետք է դառնա։ Պայքարի պետք է դուրս գան, ոչ միայն Կոնսերվատորիայի, այլև մյուս բոլոր բուհերի դասախոսներն ու ուսանողները։ Նրանց պետք է միանան բոլոր, կրկնում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը՝ «Միասնություն», «Մայր Հայաստան», «ՀաՅաքվե», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Եթե այս անգամ էլ միավորում չեղավ, ապա մենք՝ հայերս, իրավունք չունենք ո՛չ ազգ կոչվելու, և ո՛չ էլ երկիր ու պետություն ունենալու։
Ավետիք Իշխանյան